Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Հնդիկներն են աշխատում ռազմական գաղտնի օբյեկտի շինարարությունում

Հնդիկներն են աշխատում ռազմական գաղտնի օբյեկտի շինարարությունում
24.08.2024 | 15:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ոչխարաբուծությունը չի զարգանում, քանի որ հովիվներ չեն կարողանում գտնել: Ոչ միայն հովիվներ, այլ նաև բանվորներ չեք կարողանում գտնել։ Այսօր Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի եզրին, սահմանագոտում տեսա հնդիկների, որոնք աշխատում են ռազմական գաղտնի օբյեկտի շինարարությունում։ Այդ գաղտնի օբյեկտը մեծ նշանակություն ունի սահմանագոտու պաշտպանության համար։ Ո՞վ կարող է բացառել, որ Հնդկաստանի այդ քաղաքացիները (գուցե նրանց մեջ նաև Փենջաբի սիկխեր կամ Քաշմիր, Ջամմու նահանգների մուսուլմաններ կան) կարող են այդ օբյեկտի , նաև սահմանագոտու այլ օբյեկտների, պաշտպանական դիրքերի մասին տվյալներ փոխանցել թշնամուն: Գյուղացիները չեն ուզում հովիվ կամ բանվոր աշխատել, որովհետև վերջին տարիներին ամեն ինչի գները թանկացել են, իրենք հովվի, օրավարձու բանվորի վճարը քիչ են համարում։ Մարդիկ տեսնում են, որ առանց բուհի դիպլոմի, որևէ ոլորտի մասնագետ չհանդիսացող մարդը վարչապետ է աշխատում, խիստ կասկածելի ծագումով դիպլոմ ունեցողները՝ պատգամավոր, մարզպետ, Երևանի վարչական շրջանի ղեկավար, իրենք նրանցից ինչո՞վ են պակաս, որ չոբան կամ սևագործ բանվոր աշխատեն։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1774

Մեկնաբանություններ